Բրենդ: INSIGHT Professional
Վերականգնող կոնդիցիոներ մազերի կուտիկուլները փակելու և հարթեցնելու համար Rebuild INSIGHT Professional 250 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Բնական բաղադրիչներով (98%) հագեցված կոնդիցիոները փակում և հարթեցնում է մազերի կուտիկուլները, բարելավում է մազերի առաձգականությունն ու փայլը:
INSIGHT Professional վերականգնող կոնդիցիոները հարստացված է օրգանական ավոկադոյի յուղով, ֆիտոկերատինով, մագնոլիայի և կոճապղպեղի էքստրակտներով, որոնք սնուցում և հարթեցնում են մազերը:
Օգտագործման եղանակ
Վերականգնող շիճուկն օգտագործելուց հետո սրբիչով չորացնել մազերը և քսել կոնդիցիոները: Թողնել 8-ից 12 րոպե՝ կախված մազերի տեսակից (կարճ/բարակ- 25գ, միջին/միջին 35գ, երկար/հաստ 45գ)։ Լվանալ ջրով և հարդարել։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 280 մլ