Վնասված մազը վերականգնող չլվացվող հեղուկ-ֆլյուիդ ALFAPARF MILANO Semi di Lino 125 մլ
Alfaparf Milano բրենդի կողմից ներկայացված մազերի խնամքի միջոցների շարքին է պատկանում Semi di Lino Reconstruction մազերը վերականգնող ու վերակառուցող յուրահատուկ շարքը: Այս խնամքի միջոցների շնորհիվ հյուծված ու վնասված, տարբեր արտաքին գործոնների ազդեցությունից թուլացած ու հլհլված մազերը վերականգնում են իրենց երբեմնի փայլն ու փափկությունը, կենսառողջ տեսքն ու բնական գեղեցկությունը:
Semi di Lino Anti-Breakage Daily Fluid միջոցը երաշխավորում է մազերի հարստացումը խոնավացնող ու սնուցող նյութերով` տալով վերջիններիս կենսառողջ ու շքեղափայլ տեսք: Բամբուկի հավելումով վնասված մազը վերականգնող չլվացվող հեղուկ-ֆլյուիդը նպաստում է մազերի գույնի տևական պահպանմանը ու փափկեցնում է մազերը:
Չի պարունակում պարաֆիններ, հանքային յուղեր:
Բաղադրիչներից՝ կտավատի սերմի էքստրակտ, գլիցերին, PEG-40 գերչակի յուղ (հիդրոգենացված), բամբուկի էքստրակտ:
Օգտագործման եղանակ
Սփրեյը ցողել խոնավ կամ չոր մազերին, այնուհետև հարդարել:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Semi di Lino
• Ծավալ՝ 125 մլ