Գելային պիգմենտ-ներկ Incolor INSIGHT Professional 150 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
INSIGHT Professional հարուստ երանգներով գելային պիգմենտներն արմատապես կարող են փոխել Ձեր տեսքը։
Այս պիգմենտ-ներկը հնարավորություն է տալիս ստանալու վառ գունային էֆեկտներ։ Ապահովում է ինտենսիվ երանգավորում։
Կարող եք մի քանի գույն խառնել իրար`գերժամանակակից երանգներ ստանալու համար՝ իրականացնելով ամենահամարձակ կրեատիվ մտքեր:
Պարունակում է օրգանական արգանի, մոնգոնգոյի յուղեր, որոնք ունեն խոնավացնող ազդեցություն, բացի այդ՝ մազերը դարձնում են փափուկ և փայլուն։
Մազի ներկն օգտագործվում է առանց գունաբացող նյութի: Սպիտակ մազերը չի ծածկում։
Օգտագործման եղանակ
Օգտագործելուց առաջ թափահարել: Օգտագործել ձեռնոցներ։ Ներկը տարածել մաքուր, չոր մազերի վրա։ Թողնել առավելագույնը 20 րոպե, որից հետո լվանալ ջրով (առանց շամպուն):
Որպես այլընտրանք՝ կարելի է խառնել համապատասխան դիմակի հետ՝ ավելի հեշտ կիրառման և ավելի բնական արդյունքի համար: Դիմակի հետ խառնված զանգվածը կարելի է կիրառել նաև քիմիական պրոցեդուրաներից անմիջապես հետո:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 150 մլ