Լոսյոն ճաղատների համար Doctor Bald Beardburys 200 մլ
Հատուկ տղամարդկանց համար նախատեսված իսպանական Beardburys հայտնի ապրանքանիշի խնամքի միջոցները՝ բնական բաղադրիչներով հարստացված, տարբերվում են յուրօրինակ դիզայնով և բարձր որակով։
Բնական էքստրակտներով հարստացված խոնավացնող և մաքրող լոսյոնը, որն ունի գլխամաշկը հանգստացնող և թարմացնող ազդեցություն, հարմար է ամենօրյա օգտագործման համար։
Այն ունի շատ փափուկ սիլիկոնե մազիկներով Ultra · Clean խոզանակ, որն արդյունավետորեն մաքրում է գլխամաշկը։
Խոզանակը շարժական է, հեշտ մաքրվող և ախտահանվող:
Այս լոսյոնը չի պարունակում պարաբեններ։
Ճաղատների գլխամաշկի խնամքի համար այս շարքը Pure Beauty Global Awards-ի կողմից ստացել է լավագույն նորարարության առաջին մրցանակը:
Օգտագործման եղանակ
Ultra · Clean խոզանակով շրջանաձև և մերսող շարժումներով լոսյոնը տարածել գլխամաշկին, հետո չորացնել սրբիչով։
Բաղադրություն՝ գլիցերին, հիդրոգենացված գերչակի յուղ PEG-40, ալոե վերայի, համամելիս (Hamamelis) և ուրցի էքստրակտներ, մենթոլ, վիտամին E և այլն:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իսպանիա
• Արտադրման երկիր՝ Իսպանիա