Բրենդ: INSIGHT Professional
Լոսյոն մազաթափության դեմ Loss Control INSIGHT Professional 100 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Loss Control լոսյոնը նախատեսված է նվազեցնելու սեզոնային մազաթափությունը, ամրացնելու մազերը:
Ձիու շագանակի (բույս), էխինացեայի, գուարանայի էքստրակտներով, մենթոլով հարստացված լոսյոնը կանխում է մազաթափությունը, օգնում է բարելավել գլխամաշկի միկրոշրջանառությունը:
Օգտագործման եղանակ
Շամպունով լվանալուց հետո մերսող շարժումներով լոսյոնը քսել գլխամաշկին օրը մեկ կամ շաբաթական առնվազն 3 անգամ, 3 շաբաթ անընդմեջ։ Որպես պրոֆիլակտիկա՝ օգտագործել շաբաթական 1-2 անգամ 6 շաբաթ: Չլվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 100 մլ