Բրենդ: INSIGHT Professional
Խոնավացնող դիմակ անհնազանդ մազերի համար INSIGHT Professional 500 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Բնական բաղադրիչներով (98%) հագեցված դիմակը խոնավացնում, սնուցում, վերականգնում է մազերը՝ դարձնելով դրանք ավելի փայլուն, հարթ, <<հնազանդ>>:
INSIGHT Professional անհնազանդ մազերի համար նախատեսված դիմակը հարստացված է օրգանական կտավատի էքստրակտով և կակաոյի, բամբակի և կանեփի յուղերով:
Օգտագործման եղանակ
Հավասարաչափ տարածել խոնավ մազերի վրա, թողնել 5-10 րոպե, հետո լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 500 մլ