Հարթեցնող դիմակ անհնազանդ մազերի համար ESLA 250 մլ
ESLA-ն աշխարհում առաջին ապրանքանիշներից մեկն է, որն արտոնագրել է plexx համակարգը (տեխնոլոգիական և բնական բաղադրիչների խառնուրդ), որը պաշտպանում է մազերը քիմիական և մեխանիկական պրոցեդուրաների հետևանքով առաջացած ցանկացած վնասից։
Բնական բաղադրիչներով հարստացված ESLA իտալական բրենդի տեսականին պատրաստված է հատուկ բանաձևով, որն ունի բժշկական մոտեցում։
Ակտիվ բաղադրիչներն ունեն բարձր արդյունավետություն և ընտրված են նորագույն տենդեցների հիման վրա (тренд), ինչպիսիք են՝ դեղագործությունը, կենսատեխնոլոգիան, skinimalism- ը (մաշկի խնամքի տենդենց)։
Չեն պարունակում՝
- կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չեն կենդանիների վրա (VEGAN)։
Անհնազանդ, խճճված և կոշտ մազերի համար նախատեսված դիմակը սնուցում է մազերը, դարձնում առաձգական և պաշտպանում խոնավության ազդեցությունից:
Հարթեցնող դիմակը հարստացված է բրնձի սպիտակուցով (հիդրոլիզացված), կանեփի սերմերի էքստրակտով (hիդրոլիզացված), ժոժոբայի յուղով։
Մաշկաբանորեն փորձարկված Է։
Օգտագործման եղանակ
Շամպունով լվանալուց հետո քսել խոնավ մազերին, թողնել 5-10 րոպե, հետո լվանալ։
Օգտագործել պարբերաբար, եթե մազերը հաստ են, շատ խճճված։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ