Հարթեցնող դիմակ անհնազանդ մազերի համար Smooth Rebel Hair ALFAPARF MILANO Semi di Lino 200 մլ
ALFAPARF MILANO Semi di Lino շարքի խնամքի միջոցների շնորհիվ դուք կունենաք գեղեցիկ, առողջ, փայլուն և հնազանդ մազեր:
Անհնազանդ մազերի համար նախատեսված Rebel Hair ALFAPARF MILANO դիմակն ինտենսիվ խոնավացնում, հարթեցնում է մազերը, կանխում խճճվածությունը: Արդյունքում մազերը դառնում են փափուկ և հեշտ սանրվող:
Չի պարունակում պարաֆին և հանքային յուղեր:
Բաղադրիչներից՝ կտավատի սերմի էքստրակտ, գլիցերին, Shea յուղ:
ALFAPARF MILANO Semi di Lino դիմակն ունի հատուկ բանաձև.
Urban Defence Pro
Պաշտպանում է մազերը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից:
Shine Fix Complex
Ապահովում է 24 ժամ շլացնող փայլը:
Color Fix Complex
Ապահովում է գույնի կայունությունը:
Climate-Proof
Պաշտպանում է մազերը եղանակային փոփոխություններից ( խոնավություն, բարձր ջերմաստիճան):
Frizz Defeat Protein
Պաշտպանում և վերականգնում է անհնազանդ մազերը՝ դարձնելով դրանք փափուկ և հեշտ սանրվող:
Օգտագործման եղանակ
Քսել մաքուր, խոնավ մազերին՝ տարածելով վերից վար, թողնել 5 րոպե, այնուհետև լավ լվանալ: Դիմակի մեջ կարելի է ավելացնել պիգմենտ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Semi di Lino