Հարթեցնող սփրեյ անհնազանդ մազերի համար ESLA 150 մլ
ESLA-ն աշխարհում առաջին ապրանքանիշներից մեկն է, որն արտոնագրել է plexx համակարգը (տեխնոլոգիական և բնական բաղադրիչների խառնուրդ), որը պաշտպանում է մազերը քիմիական և մեխանիկական պրոցեդուրաների հետևանքով առաջացած ցանկացած վնասից։
Բնական բաղադրիչներով հարստացված ESLA իտալական բրենդի տեսականին պատրաստված է հատուկ բանաձևով, որն ունի բժշկական մոտեցում։
Ակտիվ բաղադրիչներն ունեն բարձր արդյունավետություն և ընտրված են նորագույն տենդեցների հիման վրա (тренд), ինչպիսիք են՝ դեղագործությունը, կենսատեխնոլոգիան, skinimalism- ը (մաշկի խնամքի տենդենց)։
Չեն պարունակում՝
- կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չեն կենդանիների վրա (VEGAN),
- վնասակար սուլֆատներ՝ SLS և SLES (Sodium Lauryl Sulfate and Sodium Laureth Sulfate),
- սիլիկոններ,
- պարաբեններ,
- պարաֆին։
Անհնազանդ, խճճված և կոշտ մազերի համար նախատեսված սփրեյը խոնավացնում է մազերը՝ դարձնելով դրանք փափուկ, փայլուն և հեշտ սանրվող։
Բրնձի սպիտակուցով (հիդրոլիզացված), կանեփի սերմերի էքստրակտով (հիդրոլիզացված) հարստացված սփրեյը պաշտպանում է մազերը խոնավության ազդեցությունից:
Մաշկաբանորեն փորձարկված Է։
Օգտագործման եղանակ
Հավասարաչափ ցողել մազերի վրա, հետո հարդարել։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 150 մլ