Բրենդ: INSIGHT Professional
Մազերին ուժ հաղորդող դիմակ Daily Use INSIGHT Professional 250 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Ամենօրյա օգտագործման համար նախատեսված Daily Use դիմակը, որը հարստացված է կիտրոնի էքստրակտով (օրգանական), ծիրանի, արևածաղկի և եգիպտացորենի յուղերով, սնուցում, խոնավացնում, վերականգնում է մազերի ուժը։
Օգտագործման եղանակ
Հավասարաչափ քսել խոնավ մազերին, թողնել 5-10 րոպե, հետո լավ լվանալ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ