Բրենդ: INSIGHT Professional
Մազերին սառը երանգ հաղորդող դիմակ Blonde INSIGHT Professional 250 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Բնական բաղադրիչներով (98%) հագեցված դիմակն օգնում է չեզոքացնել բնական, գունաբացած շիկահեր մազերի դեղին-նարնջագույն երանգները և հաղորդում է սառը երանգ:
INSIGHT Professional դիմակը հարստացված է վարսակի, երիցուկի, շագանակի էքստրակտներով, որոնք սնուցում և խոնավացնում են մազերը։
Օգտագործման եղանակ
Քսել մաքուր, խոնավ մազերին, թողնել 5-10 րոպե, հետո լավ լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ