Բրենդ: INSIGHT Professional
Մազի ներկ տղամարդկանց համար Incolor Man Hydra-color Cream INSIGHT Professional 40 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Ամոնիակի ցածր պարունակությամբ INSIGHT Professional մազի ներկի նորարարական բանաձևը պարունակում է Hydra-color խառնուրդ, որն ունի խոնավացնող և փափկեցնող ազդեցություն:
Այս բարձրորակ ներկը պարունակում է նաև հակաօքսիդանտ և պաշտպանիչ հատկություններով ակտիվ բաղադրիչներ՝ օրգանական բաոբաբի յուղ և ընկույզի էքստրակտ:
INSIGHT Professional մազի ներկը երաշխավորում է սպիտակ մազերի կատարյալ ծածկույթ և ինտենսիվ գույն:
ԵՐԱՆԳՆԵՐԻ ԿԱՏԱԼՈԳԸ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ
Օգտագործման եղանակ
Պլաստմասե տարայի մեջ մազի ներկը խառնել գունաբացող նյութի (activator 1,8% 6 Vol, 3% 10 Vol) հետ 1:1 հարաբերակցությամբ: Քսել մազերին, թողնել 10 րոպե՝ կախված ցանկալի արդյունքից, այնուհետև լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 40 մլ