Բրենդ: INSIGHT Professional
Շամպուն մորուքի համար MAN INSIGHT Professional 250 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
INSIGHT Professional MAN մորուքի համար նախատեսված շամպունը հարստացված է օրգանական խուրմայի, ընկույզի և կոճապղպեղի էքստրակտներով, որոնք սնուցում, փափկեցնում են մազերը։
Այս շամպունը հարմար է ամենորյա օգտագործման համար։
Կատարվել է մաշկաբանական փորձարկում զգայուն մաշկի վրա:
Օգտագործման եղանակ
Մերսող շարժումներով շամպունը տարածել թաց մորուքի վրա, այնուհետև լավ լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ