Շամպուն-ներկ մազերի, մորուքի և բեղերի համար Beardburys
Հատուկ տղամարդկանց համար նախատեսված իսպանական Beardburys հայտնի ապրանքանիշի խնամքի միջոցները՝ բնական բաղադրիչներով հարստացված, տարբերվում են յուրօրինակ դիզայնով և բարձր որակով։
87% բնական բաղադրիչներով հագեցված, առանց ամոնիակի և պարաբենների ներկը նախատեսված է մազերի, մորուքի և բեղերի համար։
5 րոպեն բավական է ցանկալի արդյունք ստանալու համար:
Հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ մազերը լվանալիս ներկի գույնը թափվում է այնպես, որ աճած մազարմատներն աչքի չեն ընկնում։
Տուփն իր մեջ ներառում է ներկ (30մլ), ակտիվացնող շամպուն (45մլ) և մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ:
Օգտագործման եղանակ
Ներկը լցնել ակտիվացնող շամպունի շշի մեջ, փակել և լավ թափահարել: Օգտագործելով ձեռնոցներ՝ քսել մազարմատներին և մազերին։ Մազերը պետք է լինեն մաքուր և չոր: Թողնել 5-10 րոպե՝ կախված ցանկալի արդյունքից, որից հետո մազերը թեթևակի խոնավացնել ջրով և մերսել, այնուհետեւ լավ լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իսպանիա
• Արտադրման երկիր՝ Իսպանիա
• Գույնը՝ մուգ շագանակագույն