Բրենդ: INSIGHT Professional
Չլվացվող սփրեյ-կոնդիցիոներ Daily Use INSIGHT Professional 150 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Daily Use սփրեյ-կոնդիցիոները, որը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, ակնթարթորեն փափկեցնում, սնուցում է մազերը, կանխում խճճվածությունը:
Այն երաշխավորում է խոնավացում՝ առանց մազերը ծանրացնելու:
Հարստացված է կիտրոնի էքստրակտով, եգիպտացորենի և ծիրանի յուղերով, որոնք խոնավացնում և ավելի <<հնազանդ>> են դարձնում մազերը:
Օգտագործման եղանակ
Օգտագործելուց առաջ լավ թափահարել, քսել խոնավ, մաքուր մազերին, հետո հարդարել։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 150 մլ