Բրենդ: INSIGHT Professional
Ջերմապաշտպան սփրեյ Intech INSIGHT Professional 150 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-98%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Բնական բաղադրիչներով (96%) հագեցված ջերմապաշտպան սփրեյը մազերը պաշտպանում է ցանկացած ջերմային ոճավորող գործիքից (վարսահարդարիչ, արդուկ, մազի ձևավորման սարքեր)՝ ապահովելով անվնաս հարդարում։ Բացի այդ՝ սփրեյն ունի անուշ բույր։
Բանաձևը հարստացված է խմորիչի, օրգանական կտավատի և բամբուկի էքստրակտներով, որոնք ունեն պաշտպանող, խոնավացնող ազդեցություն։
Օգտագործման եղանակ
Ցողել խոնավ մազերին նախքան չորացնելը կամ չոր մազերին ջերմային ոճավորող գործիքներ օգտագործելուց առաջ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 150 մլ