Սնուցող դիմակ ներկած և շատ չոր մազերի համար ESLA 250 մլ
ESLA-ն աշխարհում առաջին ապրանքանիշներից մեկն է, որն արտոնագրել է plexx համակարգը (տեխնոլոգիական և բնական բաղադրիչների խառնուրդ), որը պաշտպանում է մազերը քիմիական և մեխանիկական պրոցեդուրաների հետևանքով առաջացած ցանկացած վնասից։
Բնական բաղադրիչներով հարստացված ESLA իտալական բրենդի տեսականին պատրաստված է հատուկ բանաձևով, որն ունի բժշկական մոտեցում։
Ակտիվ բաղադրիչներն ունեն բարձր արդյունավետություն և ընտրված են նորագույն տենդեցների հիման վրա (тренд), ինչպիսիք են՝ դեղագործությունը, կենսատեխնոլոգիան, skinimalism- ը (մաշկի խնամքի տենդենց)։
Գույնը պահպանող և սնուցող դիմակը նախատեսված է ներկած, շատ չոր, կոշտ մազերի համար։
Կանաչ սուրճով (ֆերմենտացված), ժոժոբայի յուղով հարստացված դիմակն օգնում է պահպանել մազերի պայծառ գույնը, փայլը։
Ժոժոբայի յուղն իդեալական սնուցող միջոց է ներկած, քիմիական եղանակով խնամված մազերի համար, որոնք ջրազրկված են։
Մաշկաբանորեն փորձարկված Է։
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ (Vegan friendly)։
Օգտագործման եղանակ
Շամպունով լվանալուց հետո քսել խոնավ մազերին, թողնել 5-10 րոպե, հետո լվանալ։
Օգտագործել շաբաթը մեկ կամ երկու անգամ, կամ պարբերաբար (քիմիական եղանակով խնամված մազերի դեպքում):
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ