Սնուցող կոնդիցիոներ նորմալ և չոր մազերի համար ESLA 250 մլ
ESLA-ն աշխարհում առաջին ապրանքանիշներից մեկն է, որն արտոնագրել է plexx համակարգը (տեխնոլոգիական և բնական բաղադրիչների խառնուրդ), որը պաշտպանում է մազերը քիմիական և մեխանիկական պրոցեդուրաների հետևանքով առաջացած ցանկացած վնասից։
Բնական բաղադրիչներով հարստացված ESLA իտալական բրենդի տեսականին պատրաստված է հատուկ բանաձևով, որն ունի բժշկական մոտեցում։
Ակտիվ բաղադրիչներն ունեն բարձր արդյունավետություն և ընտրված են նորագույն տենդեցների հիման վրա (тренд), ինչպիսիք են՝ դեղագործությունը, կենսատեխնոլոգիան, skinimalism- ը (մաշկի խնամքի տենդենց)։
Չեն պարունակում՝
- կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չեն կենդանիների վրա (VEGAN),
- վնասակար սուլֆատներ՝ SLS և SLES (Sodium Lauryl Sulfate and Sodium Laureth Sulfate),
- սիլիկոններ,
- պարաբեններ,
- պարաֆին։
Նորմալ և չոր մազերի համար նախատեսված սնուցող կոնդիցիոները հարստացված է սիցիլիական ֆիտոկոմպլեքսով (Manna of the Madonie sicilian), որը մազերին հաղորդում է փափկություն և ապահովում երկարատև խոնավացում։
Կոնդիցիոները չի ծանրացնում մազերը և հեշտացնում է սանրելը։
Բաղադրիչներից՝ հացենու (FRAXINUS EXCELSIOR) կեղևի էքստրակտ, ժոժոբայի յուղ, գլիցերին։
Մաշկաբանորեն փորձարկված Է։
Օգտագործման եղանակ
Շամպունով լվանալուց հետո քսել խոնավ մազերին, թողնել մի քանի րոպե, հետո լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ