Բրենդ: INSIGHT Professional
Սնուցող յուղ մորուքի համար MAN INSIGHT Professional 50 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
INSIGHT Professional MAN սնուցող յուղն իդեալական է ձեր մորուքին փափկություն և փայլ հաղորդելու համար՝ առանց այն ծանրացնելու:
Մորուքի համար նախատեսված յուղը հարստացված է օրգանական խուրմայի էքստրակտով, արևածաղկի և կանեփի յուղերով, որոնք սնուցում են մազերը, դարձնում դրանք ավելի հնազանդ, կանխում խճճվածությունը:
Կատարվել է մաշկաբանական փորձարկում:
Օգտագործման եղանակ
Լցնել ձեռքի ափի մեջ, շփել, հետո մատներով տարածել մորուքի և բեղերի վրա։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 50 մլ