Բրենդ: INSIGHT Professional
Սփրեյ գանգուր մազերի համար թույլ ֆիքսացիա Elasti-Curl Textured INSIGHT Professional 150 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Թույլ ֆիքսացիայով Elasti-Curl Textured սփրեյն օգնում է պաշտպանել գանգուրները շրջակա միջավայրի խոնավությունից:
Հարստացված է օրգանական կոկոսի, չիայի սերմի և լեռնային գետնանուշի (sacha inchi) յուղերով, որոնք սնուցում, փափկեցնում են մազերը։
Օգտագործման եղանակ
Հավասարաչափ ցողել խոնավ մազերին հարդարելուց առաջ կամ չոր մազերին հարդարելուց հետո:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 150 մլ