Բրենդ: INSIGHT Professional
Վերականգնող կոմպլեքս ճյուղավորված մազերի համար Styling INSIGHT Professional 50 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Մազերը վերականգնող կոմպլեքսը, որը պարունակում է մասուրի յուղ և վերականգնող ազդեցությամբ օրգանական ֆիտոկոմպլեքս՝ պատրաստված փիփերթից, տուղտ դեղատուի (դեղաբույս) և կալենդուլայի էքստրակտներից, կանխում է մազերի ճյուղավորումը, պաշտպանում շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններից։
Օգտագործման եղանակ
Մի քանի կաթիլ տարածել չոր կամ խոնավ մազերի երկայնքով` հատուկ ուշադրություն դարձնելով ծայրերին:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 50 մլ