Բրենդ: INSIGHT Professional
Վերականգնող շիճուկ վնասված մազերի համար Rebuild INSIGHT Professional 280 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Բնական բաղադրիչներով (98%) հագեցված շիճուկը խորը ներթափանցում և վերականգնում է վնասված մազերի կառուցվածքը։
INSIGHT Professional վերականգնող շիճուկը հարստացված է օրգանական ավոկադոյի յուղով, ֆիտոկերատինով, շագանակագույն և կարմիր ջրիմուռների էքստրակտներով, որոնք սնուցում և վերականգնում են վնասված մազերը:
Օգտագործման եղանակ
Վնասված մազերի վերականգնման ընթացակարգի (պրոցեդուրա) առաջին քայլ․
INTECH Pre-treatment շամպունով մազերը լվանալ, սրբիչով չորացնել, շիճուկը տարածել խոնավ մազերի վրա: Թողնել 8-ից 12 րոպե՝ կախված մազերի տեսակից (կարճ/բարակ- 30գ, միջին/միջին 45գ, երկար/հաստ 50գ)։ Լվանալ ջրով, չորացնել, քսել
Hair Cuticle Sealer կոնդիցիոները (պրոցեդուրայի 2-րդ քայլ):
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 280 մլ