Բրենդ: INSIGHT Professional
Ֆլյուիդ մազերի մոդելավորման համար միջին ֆիքսացիա Oil Non Oil Styling INSIGHT Professional 250 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Խճճված մազերը հարթեցնող, ծավալ հաղորդող Oil Non Oil ֆլյուիդը նախատեսված է մազերը մոդելավորելու համար։ Այն իդեալական է բնական ոճ ստեղծելու համար։
Առավելությունները.
Ապահովում է միջին ֆիքսացիա, որը պահպանվում է երկար ժամանակ։
Չի ծանրացնում մազերը։
Կանխում է խճճվածությունը։
Հաղորդում է բնական տեսք։
Մազերը դարձնում է փայլուն և խոնավ։
Հարստացված է գինկգո բիլոբայի (բույս) և ալոեի օրգանական էքստրակտներով, որոնք խոնավացնում են մազերը՝ կատարյալ հարդարման համար:
Օգտագործման եղանակ
Քսեք չոր կամ խոնավ մազերին և հարդարել։ Չլվանալ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ