Խնամքի հավաքածու տղամարդկանց համար 3ME MAESTRI Gentlemen’s Barber Club
Հավաքածուն պարունակում է.
-Սափրվելու կրեմ 125 մլ
Gentleman ' s Barber Club սափրվելու կրեմը (առանց փրփուր), պատրաստված է բուսական յուղերից (նուշ, ավոկադո, ժոժոբա, երիցուկ, թուրինջ (գրեյպֆրուտ), էվկալիպտ և կիտրոնաթթու): Կրեմի մեջ յուղի բարձր պարունակությունը հեշտացնում է սափրումը՝ մաշկը դարձնելով փափուկ և պաշտպանված: Փրփուրի բացակայության շնորհիվ այն երաշխավորում է ավելի արագ և ճշգրիտ սափրում:
Օգտագործման եղանակ
Բարակ շերտով քսել խոնավ մաշկին, սափրել, հետո լվանալ:
-Բալզամ մորուքի համար B5 վիտամինով 100 մլ
Gentlemen`s Barber Club մորուքի բալզամը փափկացնում և խոնավացնում է մորուքը և մաշկը՝ կանխելով և նվազեցնելով կարմրությունը, քորը: Հարստացված է B5 վիտամինով.խթանում է բջիջների վերականգնումը:
Օգտագործման եղանակ
Քսել մորուքին, թողնել մի քանի րոպե, այնուհետև լվանալ:
-Սափրվելուց հետո կրեմ ժոժոբայի և քաղցր նշի յուղով 125 մլ
Սափրվելուց հետո օգտագործվող կրեմը, որը պատրաստված է ժոժոբայի և քաղցր նշի յուղով, հանգստացնում և խոնավացնում է չոր և գրգռված մաշկը:
Օգտագործման եղանակ
Օգտագործել սափրվելուց հետո: Մերսող շարժումներով տարածել մաշկի վրա մինչև ամբողջությամբ ներծծվելը:
-Շամպուն մորուքի և բեղերի համար 3ME MAESTRI Gentlemen’s Barber Club 100 մլ
Gentlemen’s Barber Club շամպունը նրբորեն և խորը մաքրում է մորուքը և բեղերը, անցկացնում է կարմրությունը, չի գրգռում մաշկը: Այն իդեալական է ամենօրյա օգտագործման համար և հատուկ պատրաստված է սննդի ու ծխի հոտը հեռացնելու համար: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ:
-Տոնիկ մորուքի համար 50 մլ
Տոնիկը պատրաստված է բուսական յուղերից (ժոժոբա, արգան, սոյա, ավոկադո, մակադամիա, բամբակ, ձիթապտուղ, շի): Այն հարստացված է վիտամին E- ով. հանգստացնում և նվազեցնում է մաշկի գրգռվածությունը, քորը:
Օգտագործման եղանակ
Քսել մորուքին և դեմքին: Չլվանալ:
-Խոզանակներ մորուքի և մազի համար 1801, 1802
Բնական նյութերից պատրաստված այս խոզանակները մորուքը, բեղերը խնամելու հրաշալի միջոց է: Վարազի ստևից (մազ) պատրաստված խոզանակի շնորհիվ հնարավոր է դառնում հարդարել նույնիսկ ամենախիտ ու խճճված մորուքը և մազերը: Այս խոզանակներն ունեն մերսող ազդեցություն, չեն վնասում մաշկը և չեն պոկում մազերը, ինչպես նաև մազերին փայլ են հաղորդում:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Gentleman's Barber Club