Խնամքի հավաքածու տղամարդկանց համար Shaving Kit Gas Monkey Garage Beardburys Genuine Men Style
Իսպանական Beardburys հայտնի ապրանքանիշի խնամքի միջոցները, որոնք նախատեսված են հատուկ տղամարդկանց համար, տարբերվում են յուրօրինակ դիզայնով և բարձր որակով։
Beardburys & Gas Monkey Limited Edition Kits սահմանփակ քանակով արտադրված հավաքածուի մեջ ներառված են սափրվելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները․
1. Սափրվելու փրփուր 200 մլ
Beardburys սափրվելու փրփուրը նախատեսված է զգայուն մաշկի համար։ Բարձր խտությամբ փրփուրը կանխում է մաշկի գրգռվածությունը, սափրվելուց հետո նպաստում բջիջների վերականգնմանը: Այս փրփուրն ապահովում է հարթ և անվնաս սափրում։
Բաղադրության մեջ ներառված են՝ գլիցերին, ալոե վերայի հյութ և այլն:
2․ Կրեմ սափրվելուց առաջ օգտագործելու համար 150 մլ
Բնական բաղադրիչներով հագեցված կրեմն օգնում է խոնավացնել և պաշտպանել մաշկը սափրվելու ընթացքում: Այն կարելի է օգտագործել և՛ սափրվելուց առաջ՝ մորուքը փափկեցնելու, և՛ սափրվելուց հետո՝ մաշկը պաշտպանելու համար:
Բաղադրության մեջ ներառված են՝ գլիցերին, շիի յուղ, ալոե վերայի հյութ, վիտամին E, ուրցի էքստրակտ, մենթոլ և այլն:
3. Սափրվելու կրեմ 150 մլ
Սափրվելու համար նախատեսված Beardburys կրեմը, որը հագեցված է բնական բաղադրիչներով, չի գրգռում, փափկեցնում և խոնավացում է մաշկը: Կրեմային նյութակազմվածքն ապահովում է առավելագույն անվնաս և հարթ սափրում։
Բաղադրության մեջ ներառված են՝ գլիցերին, ալոե վերայի հյութ, վիտամին E, Thymus vulgaris (ուրց) էքստրակտ, մենթոլ և այլ։
4. Վերականգնող բալզամ սափրվելուց հետո օգտագործելու համար 150 մլ
Հանգստացնող, վերականգնող բալզամը, որը հարստացված է հիալուրոնաթթվով և հակաօքսիդանտով, սափրվելուց հետո ապահովում է առավելագույն սառնության զգացում:
Բաղադրության մեջ ներառված են՝ շիի յուղ, ալոե վերայի հյութ, վիտամին E, ուրցի էքստրակտ, մենթոլ և այլն:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իսպանիա
• Արտադրման երկիր՝ Իսպանիա